11 հոկտեմբերի 2013 - 21:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վանգան օգնեց` Հայաստանի հավաքականը հաղթեց բուլղարացիներին

Հայաստանի հավաքականի ռևանշը կայացավ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում բուլղարացիները պարտություն կրեցին 2:1 հաշվով: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր ԱԱ 2014-ի ընտրական մրցաշարի տնային խաղում: 43-րդ րոպեին Բուլղարիայի հավաքականը մնաց 10 հոգով, ինչին հաջորդեց մեր կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գոլը, որն էլ բացեց հաշիվը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց:

Խաղի արդեն 60-րդ րոպեին բուլղարացիները հավասարեցրին հաշիվը, ինչից մի քանի րոպե անց մնացին 9 խաղացողով: Երբ խաղի ավարտին հաշված րոպեներ էին մնացել, Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խփեց հաղթական գոլը: Մեր հավաքականը հոկտեմբերի 15-ին Նեապոլում կմրցի Իտալիայի հավաքականի հետ:

«Բ» խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալն է․

Իտալիա` 21 (9 խաղ)

Բուլղարիա` 13 (9)

Դանիա`13 (9)

Հայաստան` 12 (9)

Չեխիա` 12 (9)

Մալտա` 3 (9)

ՖՈՏՈՇԱՐՔ