3 ապրիլի 2006 - 18:10 AMT
Ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում նոր սակագներով
Ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 110 դոլար սակագնով` հազար խորանարդ մետրի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «ԱրմՌոսԳազպրոմ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, հայկական կողմի եւ «Գազպրոմի» միջեւ դեռեւս շարունակվող բանակցությունների արդյունքների մասին կհաղորդվի դրանք ավարտվելուն պես: Սարդարյանը նշել է նաեւ, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ներքին սպառողի համար բնական գազի սակագինը կփոխվի ապրիլի 10-ից: Հիշեցնենք, որ մինչ 2006 թ. ապրիլի 1-ը Հայաստանը ռուսական գազի համար վճարում էր 56 դոլար 1000 խորանարդ մետրի համար: