31 հոկտեմբերի 2013 - 17:53 AMT
Ամասիայում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը

Թուրքիայի Ամասիա գավառի Մերզիֆոն քաղաքում բացվել է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը: Նրանք ժամանակին ապրել են Ամասիայում: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թթ.: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել են Ստամբուլում: Այս անգամ ցուցահանդեսը բացվել է Ցոլակ և Արման Դիլդիլյանների հայրենիքում՝ Մերզիֆոնում:

Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 600 լուսանկարներ, որ արվել են Սիվասում, Ամասիայում, Կոնիայում, Մերզիֆոնում 1872-1923 թթ.: Բացման արարողությանը մասնակցել է Մերզիֆոնի քաղաքապետ, Ազատության և արդարության կուսակցության անդամ Իսկենդեր Դողրուն:

«Ես հայրենիք եմ բերել իմ ընտանիքին պատկանող լուսանկարներն ու շատ երջանիկ եմ, որ կարող եմ ծանոթացնել այս հողերին»,-ասել է Արմեն Ցոլակ Մարսուբյանը, հայտնում է Dogan գործակալությունը:

Photo: hakikatadalethafiza.org