5 նոյեմբերի 2013 - 11:07 AMT
ՄԱԿ. Սիրիայի բնակչության մոտ կեսը հումանիտար օգնության կարիք ունի

ՄԱԿ հումանիտար հարցերի գծով քլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը ԱԽ փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի բնակչության մոտ 40 տոկոսը՝ մոտ 9,3 մլն մարդ, հումանիտար շտապ օգնության կարիք ունեն: Ըստ նրա, կարիքավորների թիվը 2013 թ. սեպտեմբերից աճել է 2,5 միլիոնով:

Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ նիստում Ամոսը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը անխուսափելիորեն վատթարանում է, հայտնում է ВВС-ին: Ամոսը հայտարարել է, որ ԱԽ-ն պետք է օգտագործի իր ողջ քաղաքական հեղինակությունը և ռեժիմի, և ընդդիմության հետ աշխատանքում՝ ապահովելու համար հումանիտար բեռների առաքումն ու օժանդակության ցուցաբերումը: Սիրիայի բնակչության մոտ կեսը ստիպված է եղել հեռանալ տնից հակամարտության պատճառով:

Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը 23 միլիոն է: Շուրջ 2,5 մլն բնակվում են պաշարված կամ մեկուսացած շրջաններում՝ նորմալ ջրամատակարարման, սննդի, էլեկտրականության և դեղորայքի բացակայության պայմաններում:

Հումանիտար կազմակերպությունները բողոքում են Սիրիայի իշխանություններից՝ հայտարարելով, որ վերջիններս բարդացնում են իրենց աշխատնքը:

Հարևան երկրները, Հորդանանը մասնավորապես, զգուշացնում է, որ չի կարողանաում ընդունել բոլոր փախստականներին: Ըստ ՄԱԿ գնահատականների, հակամարտության սկզբից ի վեր 2011 թվականի գարնանից երկիրը լքել է 2,8 մլն մարդ: Մեծ մասը ապաստանել է Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում: Մոտ 10 հազար սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: