ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչներին նախնական բանակցությունների համար:
Ըստ Բոգդանովի, այդպիսի բանակցությունները Մոսկվայում կարող էին լավ բազա նախապատրաստել Սիրիայի գծով արդյունավետ միջազհային խորհրդաժողովի համար, որը կարող է տեղի ունենալ Ժնևում ընթացիկ տարվա վերջում:
Նոյեմբերի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի տեղի բաժանմունքում ՌԴ մշտական ներկայացուցչությունում Մերձավոր Արևելքի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը մի շարք հանդիպումներ է ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կարծիքների փոխանակման շրջանակում հիմնական շեշտը դրվեց «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման հարցերի վրա, ըստ ռուս-ամերիկայն մայիսի 7-ի նախաձեռնության: Նշվեց սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը ընդլայնված միջսիրիական երկխոսության միջոցով առանց նախապայմանների, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Սիրիացի զրուցակիցները բարձր գնահատեցին Ռուսաստանի հետևողական ջանքերն, ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանն ու 2012 թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի լիակատար իրագործմանը: Այդ համատեքստում նրանք դրական գնահատեցին ՌԴ առաջարկը Մոսկվայում ոչ պաշտոնական շփումների վերբերյալ՝ շահագրգռվածություն հայտնելով մասնակցել դրանց:
Ժնևի կոնֆերանսը գումարվում է ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ: ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է խորհրդաժողովի անցկացման մոտավոր ամսաթիվը՝ նոյեմբերի 23-ը: Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվել խորհրդաժողովի անցկացման ժամկետի վերաբերյալ:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: