25 նոյեմբերի 2013 - 14:41 AMT
Վիկտոր Յուշչենկո. ԵՄ-ն պետք է տնտեսական օժանդակություն ցույց տա Ուկրաինային

Եվրամիությունը կարող է օգնել Կիևին խուսափել իմպերիալիստական մղձավանջից, գրում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն Financial Times-ում:

Ուկրաինացիները հստակ հայտարարեցին եվրաինտեգրմանն աջակցելու մասին: ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը ոչ թե ուղղակի քայլ է դեպի եվրաինտեգրում, այլ միջոց է երկարաժամկետ աշխարհաքաղաքական փոփոխությունների հասնելու, ժողովրդավարության ընդլայնման ու Ուկրաինայում պատմական արդարության վերականգնման համար, հայտարարել է Յուշչենկոն:

Ռուսաստանը ձգտում է վերականգնել խորհրդային մոդելը մաքսային միության ու միասնական տնտեսական տարածքի միջոցով, սակայն բոլոր այդ կառույցները միայն մեկ նպատակ ունեն՝ ինքնիշխանությունը հանձնել Ռուսաստանին և փլուզել հարևանների մրցունակ արտադրությունները, վստահ է նախկին նախագահը:

Ըստ Յուշչենկոյի, Ուկրաինան համարժեք տնտեսական պատասխան չստացավ ԵՄ-ից Ռուսաստանի կողմից ճնշման պայմաններում: ԵՄ-ն պետք է տնտեսական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային ու դատապարտի Ռուսաստանի գործողություններն որպես անթույլատրելի: Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը վատագույն սցենարը կլինի ուկրաինական պետության համար, նրա ժողովրդի ու ԵՄ համար վստահ է նախկին նախագահը, հայտնում է ԻնոՍՄԻ-ն: