26 նոյեմբերի 2013 - 17:16 AMT
Հալեպում զոհվել է օրերս վիրավորված հայ երիտասարդը

Հալեպի Վիլաներ թաղամասում վերքերից մահացել է Տիգրան Մանուկյանը, որը նոյեմբերի 13-ին ևս չորս հայերի հետ վիրավորվել էր հրթիռի բեկորներից: Ինչպես գրում է PERIO NEWS-ը Facebook-ի իր էջում, Տիգրան Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:

PERIO NEWS-ը հայտնում է նաև, որ Հայկական Կարմիր խաչը 270 հազար եվրո կփոխանցի սիրիահայերին, որոնք հաստատվել են Հալեպում:

2,5 տարվա ընթացքում Սիրիայում 65 հայ է զոհվել:

Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպում և Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: