3 դեկտեմբերի 2013 - 17:45 AMT
Բաքուն ապատեղեկատվություն է տարածել թե հայերն ադրբեջանցի զինվորի են վիրավորել

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր ապատեղեկատվություն են տարածել, որի համաձայն «հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով իբր ադրբեջանցի զինվոր է վիրավորվել»: Մասնավորապես, ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, պատահարը գրանցվել է շփման գծի Խոջավենդի ուղղությամբ: Վիրավորվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Ալիսի Ֆիրդովսի օղլու Մուրադովը, որը զորակոչվել է իսկական զինվորական ծառայության Ադրբեջանի Շամախի շրջանից:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ»,-հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: