18 ապրիլի 2006 - 20:11 AMT
Վ. Օսկանյանը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման ճանապարհները
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ եւ մանրամասն զրույց դինամիկ կերպով զարգացող երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ եւ հեռանկարային հարցերի շուրջ: Կողմերը մանրամասն կանգ առան Հարավային Կովկասի զարգացումների, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիների, ինչպես նաեւ տրանսպորտային ցանցի վերականգնման հնարավորությունների վրա` այդ հարցում ընդգծելով խաղաղ եւ բանակցային լուծումների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ առնչվող հարցերը: