11 հունվարի 2014 - 11:50 AMT
Թուրքիայում վերանայում են «Էրգենեկոնի» գործը

Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը ( HSYK ) որոշել է վերանայել «Էրգենեկոնի» գործը: Այդ գործով մեղադրյալներն անցնում էին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Գերագույն դատարանը զինվորականների դատավարությունը համարում է կարևորագույն իրավաբանական գործը Թուրքիայի նորագույն պատմության մեջ: Գործի վերանայման մասին որոշումը կայացվեց Գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուղի փաստաբանի հայտարարությունից հետո, որն այդ գործով ամենաբարձրաստիճան կասկածյալն է: Նրա գործն այժմ վերաքննիչ դատարանում է:

Վերջերս բանավեճ է ծավալվել «Էրգենեկոն» կազմակերպության կողմից հեղաշրջման փորձի («Մահակ» գործողություն) նոր քննության մասին: Վարչապետ Էրդողանի խորհրդականներից մեկի խոսքով, թուրքական բանակը «զուգահեռ պետություն» է ստեցծել:

Հունվարի 10-ին Էրդողանը հայտարարեց լրագրողներին, որ կան մարդիկ, որոնք անարդարացիորեն հայտնվել են բանտում և նշել է «Էրգենեկոնի» գործով մեղադրյալներին, գրում է Hurriyet Daily News-ը: