21 ապրիլի 2006 - 14:09 AMT
«Կովկասյան ազգության անձը» լավագույնն է ճանաչվել Մոսկվայում
Երեւանցի դիզայներ Արամ Նիկոլյանը առաջին տեղին է արժանացել ազգային տարազի «Էթնո Էրատո» Բարձր մոդայի միջազգային փառատոնում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: «Էթնո Էրատո» փառատոնը անց է կացվել Մոսկվայում ապրիլի 15-16: Մասնակիցները եղել են Խորվաթիայից մինչեւ Հեռավոր Արեւելք: Հայաստանը այս անգամ ներկայացնում էին Երեւանի գեղեցիկ արվեստների ակադեմիայի վեց ուսանողներ եւ շրջանավարտներ: Արամ Նիկոլյանի «Կովկասյան ազգության անձիք» հավաքածուն լավագունն է ճանաչվել «Կովկասի ժողովրդների տարազ» անվանակարգում: Հայկական թիմի բոլոր մասնակիցները հատուկ մրցանակներ են ստացել Մոսկվայի ստեղծագործական միություններից: