17 հունվարի 2014 - 10:40 AMT
Կալիֆորնիայի Կրթության հարցերի հանձնախումբը կողմ է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը

Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի կրթության հարցերի հանձնախումբը միաձայն հաստատել է Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը:

Ներկայացված բանաձևը, մասնավորապես, նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերի մեջ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործման ընդլայնում:

Բանաձևն ուղղված է քննարկման նահանգի Վեհաժողովի Հատկացումների կոմիտե: Կալիֆորնիայի նահանգի Սենատն ընդունել է թիվ 234 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստն ընդգրկել նահանգի կրթական հաստատությունների պատմության ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն 2014 թ. հունվարի 7-ին ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Ինչպես հայտնում է Վեհաժողովի պաշտոնական կայքը, AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդու ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքների մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդը և հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանը սատարելու հարցում: