17 հունվարի 2014 - 17:43 AMT
Սիրիայի իշխանությունները Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլան ունեն

Սիրիայի իշխանությունները Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլան ունեն: Հալեպում շարունակվում են բախումները կառավարական զորքերի ու ընդդիմության պառակտված խմբերի միջև: Ծրագիրը նախատեսում է հրադադարի կնքում ու ռազմագերիների փոխանակում:

Նախաձեռնությունը քննարկվել է Մոսկվայում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հանդիպմանը. «Ես խնդրեցի նախարար Լավրովին օգտագործել իր կապերն այդ ծրագիրն իրականացնելու համար, և որոշելու համար թե, երբ պետք է դադարեցվեն ռազմական գործողություններն այդ շրջանում»:

Հալեպը Դամասկոսի մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա է գտնվում և խոշոր արդյունաբերական կենտրոն է: Հալեպում է բնակվում Սիրիայի հայ համայնքի մեծ մասը:

Իրավիճակը Սիրիայում քննարկվել է նախօրեին տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի ու Իրանի ԱԳ նախարար Ջաֆար Զարիֆի հանդիպմանը: Իրանը ձգտում է մասնակցել խորհրդաժողովին, որը տեղի կունենա Մոնտրյոյում հունվարի 22-ին, և հուսով է, որ կստանա ՌԴ աջակցությունն այդ հարցում: