18 հունվարի 2014 - 12:48 AMT
ՄԱԳԱՏԷ-ին 6 մլն դոլար կպահանջվի Իրանի միջուկային օբյեկտներ տեսչական այցերի համար

ՄԱԳԱՏԷ-ին 6 մլն դոլար կպահանջվի Իրանի միջուկային օբյեկտներ տեսչական այցերի կազմակերպման ու իրականացման համար, որոնք ձեռք են բերվել Ժնևում նախորդ տարվա նոյեմբերին: Ինչպես գրում է Associated Press-ը, երկուշաբթի 35 երկրներ կհաստատեն մոնիտորինգի պլանը: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների, մշտադիտարկման համար նախատեսված ծախսերը նվազագույն են, սակայն հարկավոր են կամավոր հատկացումներ: Մշտադիտարկումը նախատեսվում է սկսել հունվարի 20-ին:

«ԵՄ-ն, միջազգային բանախոսների «վեցնյակն» ու Իրանը համատեղ հանձնաժողով կստեղծեն ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության համար՝ ստուգելու համար Գործողությունների համատեղ պլանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը կաշխատի նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ, վերացնելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտավախությունները: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ըստ ծրագրի ամեն օր մուտք կունենան Իրանի միջուկային օբյեկտներ Նաթանզեում ու Ֆորդուում: Ամեն ամիս ստուգումներ կանցկացվեն նաև Առաքի ռեակտորում:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: