21 փետրվարի 2014 - 10:30 AMT
Առէկսիմբանկը հատուկ ակցիա է անցկացնում իրավաբանական անձանց համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար: Ակցիայի շրջանակներում Բանկի POS-տերմինալներ ունեցող կամ տեղադրելու ցանկություն հայտնած հաճախորդներին տրամադրվում է մեկական Visa Business վճարային քարտ: Հաճախարդը ցանկության դեպքում կարող է ստանալ հավելյալ Visa Business քարտ 5000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Քարտերը տրամադրվում են առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` առավելագույնը 2 տարի ժամկետով և հաճախորդի կողմից նշված արժույթով, ինչպես նաև Տելեքարտ համակարգին միանալու հնարավորությամբ: Տվյալ ակցիային մասնակցող կազմակերպությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվում են MasterCard Standard և MasterCard Gold վճարային քարտեր` համապատասխանաբար 1000 և 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով, 1 տարի ժամկետով և առանց չնվազող մնացորդի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: