29 ապրիլի 2006 - 15:43 AMT
2006 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կայցելի տարածաշրջան
2006 թվականի հոկտեմբերին կկայանա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, հենց այն ժամանակ էլ սպսվում է ենթահանձնախմբի այցը տարածաշրջան:

«Լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորած ենթահանձնախումբը տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում»,- նշել է Թորոսյանը: Նա նաեւ ասեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո ենտահանձնաժողովը չի պատրաստվում այցելել տարածաշրաջան: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կդիտարկվի Ադրբեջանի մանդատի վերաբերյալ հարցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործնեությունը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Բաքվում հայտարարել էր, որ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը պատրաստվում է այցելել տարածաշրջան 2006 թվականի ամռանը: