2 մայիսի 2006 - 19:32 AMT
Թուրքիան չի պատրաստվում Կոստանդնուպոլսի պատրիարքության թեմական դպրոցը բաց անել
Թուրքիան չի պատրաստվում Կոստանդնուպոլսի պատրիարքության թեմական դպրոցը բաց անել երկրորդ անգամ, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը: « Թեմական դպրոցի կողմից կրոնական կրթություն տալու իրավունքի տրամադրումը հակասում է Թուրքիայի Հանրապետության աշխարհիկ համակարգին եւ Սահմանադրությանը»,- ասել է Գյուլը: Հայտարարությունը արվել է Սոֆիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրեց, որ թուրքական իշխանությունները առաջարկել են Կոստանդնուպոլսի պատրիարք Վարֆոլոմեին այն փոխանցել Ստամբուլի համլսարանին, սակայն նա մերժել է:
Գյուլը նաեւ հայտարարեց, որ Թուրքիան խնդիրներ չունի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրոնական ազատության սահմանափակման հետ: Եվրամիությունը, ուր Թուրքիան ձգտում է մուտք գործել, որպես լիարժեք անդամ, եւ ԱՄՆ-ն անընդհատ քննադատում են Թուրքիային կրոնական ազատության եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մեջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին» հղում կատարելով Hurriett թերթին:
Նշենք, որ ուղղափառ թեմական դպրոցը, որ գտնվում է Մարմարա ծովի Խալկի կղզու վրա, փակվել է 1971 թվականին` համաձայն կրոնական դպրոցների գործնեությունը արգելող օրենքի: Բազմաթիվ անգամներ առաջարվել է դպրոցը փոխանցել Ստամբուլի համլսարաններից մեկին, սակայն հարցը մինչեւ հիմա կարգավորված չէ Կոստանդնուպոլսի պատրիարքության եւ Թուրքիայի կառավարության միջեւ ծագող տարաձայնությունների պատճառով: