14 մարտի 2014 - 15:28 AMT
Կոնգրեսմեն Շերմանը Քերրիին կոչ է արել հաստատել Ցեղասպանության հարցով դիրքորոշումը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Միջազգային հարցերով ներկայացուցիչների լսումների ժամանակ կոնգրեսմեն Բրեդ Շերմանը գովել է երկրի պետքարտուղար Ջոն Քերրիին` Սենատում Հայոց ցեղասպանության մասին խոսքերի համար, ու նրանկոչ արելշարունակել ելույթ ունենալ ի պաշտպանություն Նահանգների կողմից Ցեղասպանության ընդունմանը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը (ԱՀՎ)։

«Բարձր եմ գնահատում Ձեր տեսակետը, որն արտահայտում էիք սենատոր լինելու տարիներին, ու հուսով եմ, որ պետքարտուղար Քերրին նույն կերպ կվարվի»,- ասել է Շերմանը։

Պետքարտուղարին հրավիրելով կոմիտեի նիստին, Շերմանը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ թշնամանքի վերաբերյալ ու պատմել 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանության մասին։ Կոնգրեսմենը նաև հիշեցրել է Իլհամ Ալիևի՝ Ստեփանակերտի ուղղությամբ թռչող իքնաթիռների ոչնչացման մասին։

«Ադրբեջանցի սպան, ով ՆԱՏՕ-ի կուրսերին սպանել էր հայ սպային, զինվորական ավելի բարձր կոչում է ստացել։ Հուսեվ եմ, որ կուսումնասիրեք այդ հարցն ու կհրաժարվեք Ադրբեջանին ցանկացած զինօգնություն տրամադրելուց։ Նաև հուսով եմ՝ կզգուշացնեք ադրբեջանցիներին, որ անընդունելի է սպառնալ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ուղղությամբ թռչող ինքնաթիռները գնդակոծելով», - նշել է կոնգրեսմենը։

«Բարձր ենք գնահատում պետքարտուղար Քերրի դեմ ծայրահեղ կարևոր հարցեր դնելու ուղղությամբ կոնգրեսմեն Շերմանի աշխատանքը։ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ կոնգրեսմենի նկատողությունները պետք է հիշեցնեն Սպիտակ տանն իր պարտականությունների կատարման մասին», - տեղեկացրել է ԱՀՎ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս էին դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր էր ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել էր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

Միջազգային հանրությունը Բուդապեշտին քննադատել է Բաքվին Սաֆարովի արտահանձնման համար։

Որոշ աղբյուրների համաձայն, ադրբեջանցի սպային արտահանձնել էին Ադրբեջանի՝ 2-3 մլրդ․ եվրոյի հունգարական պետպարտատոմսեր գնելու խոստման դիմաց։ Պաշտոնական Բուդապեշտն այդ տեղեկությունները հերքել է։