21 մարտի 2014 - 11:14 AMT
Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին վկայություններ է հավաքում

«Շինդլերի ցուցակը» ֆիլմի ռեժիսոր աշխարհահռչակ Սթիվեն Սփիլբերգն այլևս չի պատրաստվում Հոլոքոսթի մասին ֆիլմ նկարահանել` թողնելով դա Շոայի հիմնադրամի ինստիտուտին: «Շինդլերի ցուցակի» ավարտից հետո Սփիլբերգը սկսել էր հավաքել Հոլոքոստ վերապրած մարդկանց պատմությունները: Այս տարի Սփիլբերգի հիմնադրած հիմնադրամը դարձավ 20 տարեկան և այն ընդլայնում է իր աշխարհագրությունը և սկսել է հավաքել տեղեկություններ Հայոց ցեղասպանության, Կամբոջայի ու Ռուսանդայի ցեղասպանությունների մասին, գրում է telegram.com-ը:

2012-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը հերքել էր լուրերն այն մասին, թե բանակցում է Սփիլբերգի հետ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ֆիլմ նկարահանելու մասին:

«Շինդլերի ցուցակը» (Schindler's List) Սթիվեն Սփիլբերգի 1993 թվականին նկարահանած դրաման է գերմանացի բիզնեսմեն և գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ Օսկար Շինդլերի մասին, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իր հնարամտությամբ կարողանում է Հոլոքոսթից փրկել հարյուր հազարավոր հրեաների: Ֆիլմը պատմում է մեկ մարդու տրիումֆի և նրա շնորհիվ մարդկության պատմության ամենադաժան ժամանակաշրջանում փրկվածների դրամայի մասին: