7 ապրիլի 2014 - 11:59 AMT
Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի

Ապրիլի 12-ին Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի: Երթին կմասնակցեն ԱՄՆ տարբեր հայկական կազմակերպությունների և Հարավային Ֆլորիդայում եկեղեցու ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը: Վերջինիս առաքելությունն է իրազեկել բնակչությանն ու աշակերտներին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև հիշեցնել, որ պատմությունը կարող է կրկնվել Քեսաբում, որտեղ իսլամիստ ծայրահեղականները թալանել են տեղաբնակ հայերի տներն ու ստիպել են նրանց հեռանալ քաղաքից:

Ըստ Արսին Գալուստյան-Ռոզենտալի, Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը միջոցառումներ է անցկացնում բոլոր նրանց համար, ով ցանկանում է ավելին իմանալ հայերի, նրանց մշակույթի ու ցեղասպանության մասին: «Մենք պետք է մեր ձայները բարձրացնենք ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև Հոլոքոսթի, ասորիների, հույների ցեղասպանության դեմ, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների դեմ », - ասել է նա, հայտնում է flarmenians.com-ը:

Այսօր Հայոց ցեղասպանությունն երկրորդ ամենաշատն ուսումնասիրվածն է հրեական Հոլոքոսթից հետո: Միջոցառմանը ելույթ կունենա Ներկայացուցիչների պալատի պատգամավորության թեկնածու Դևիդ Սիլվերսը: