11 ապրիլի 2014 - 11:30 AMT
Առէկսիմբանկը վարկային պորտֆելի սահմանաչափը կհասցնի մինչև 98 մլրդ դրամի

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաստատած Հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, 2014-ին բանկն իրականացնելու է պահպանողական, հավասարակշռված վարկային քաղաքականություն` որակապես բարձր մակարդակի վրա պահպանելով առկա վարկային պորտֆելը և ապահովելով իրացվելիության բարձր աստիճան: Նախատեսվում է ֆիզիկական անձանց և փոքր ու միջին բիզնեսներին հատկացվող վարկերի մասնաբաժնի ավելացում: Մինչև 2014-ի ավարտը բանկը նախատեսում է ավելացնել վարկային պորտֆելի սահմանաչափը մինչև 98 մլրդ դրամ: Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ավելացում մինչև 80.5 մլրդ դրամ, և ֆիզիկական անձանց` մինչև 17.5 մլրդ դրամ: Պորտֆելի մեծացումը ծրագրավորվում է ինչպես միջազգային ծրագրերի, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: 2013-ի արդյունքներով բանկի հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են մոտ 92 մլրդ դրամ: