3 հունիսի 2014 - 13:18 AMT
Արդիականացման աշխատանքներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում

Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է:

Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները, համապատասխանաբար, կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած կեսգիշերից հետո ժամը 2-ից, հայտնում է ընկերության լրատվական վարչությունը:

Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում՝ բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ՝ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդների հեռախոսները նորից գրանցվեն և միանան ցանցին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա: