31 մայիսի 2006 - 17:36 AMT
ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում եւ չի հաստատում Հայաստանի ու Թուրքիայի գաղտնի բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը
Հայաստանի արտգործնախարությունը չի հերքում եւ չի հաստատում Հայաստանի ու Թուրքիայի դիվանագետների գաղտնի հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Հայ եւ թուրք դիվանագետները շփվում են տարբեր մակարդակներում»,- ասել է նա:

Նշենք, որ, ըստ թուրքական աղբյուրների պնդումների, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղված Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թաիփ Էրդողանի նամակից հետո այդ երկրների դիվանագետների միջեւ «երեք գաղտնի հանդիպումներ են կայացել»: «Բանակցությունների վերջին փուլը, որն անցել է փակ ռեժիմում, կայացել է մարտին Վիենայում` Եվրաեռյակի հովանու տակ»,- հայտնում է The New Anatolian-ը: