6 սեպտեմբերի 2014 - 13:04 AMT
Արցախի դիրքապահներն ադրբեջանցու են գերեվարել

Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահները գերի են վերցրել Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

Վերջին անգամ ադրբեջանցիներ էին գերեվարվել հուլիսի 10-ին, երբ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Գերիների դիվերսանտներ էին՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը:

2012-ի նոյեմբերի 12-ինադրբեջանականՂազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչ,1971-ին ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Արդեն նոյեմբերի 30-ինՏավուշի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը գերուն Ադրբեջանին էր վերադարձրել: Հանձնման ժամանակ լրագրողները նկատել էին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ: