7 հունիսի 2006 - 15:14 AMT
Ասաֆ Հաջիեւ. Վաղ թե ուշ Երեւանի եւ Բաքվի միջեւ համագործակցություն կհաստատվի
Հայ-ադրբեջանական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն ղարաբաղյան հակամարտության լիակատար կարգավորումից հետո: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՍՏՀԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, որը մասնակցում է ՍՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 27-րդ նիստին: «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատերազմական վիճակում են: Քանի դեռ պատերազմը չի դադարել, անիմաստ է խոսել որեւէ համագործակցության մասին»,-գտնում է նա:

Միեւնույն ժամանակ Ա.Հաջիեւը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերձավոր հարեւաններ են, եւ վաղ թե ուշ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, համագործակցությունը երկու երկրների միջեւ կհաստատվի: Ա.Հաջիեւը նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հույս կա, որի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: