14 հունիսի 2006 - 14:20 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 13-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցություններին ներկա էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ եւ Ֆրանսիայի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա եղած հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց շուրջ կողմերի մոտ կան տարաձայնություններ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել դիրքորոշումների մերձեցմանն ուղղված բանակցությունները: