28 հոկտեմբերի 2014 - 15:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պոլսահայ լրագրող. Արցախում բոլոր զինվորները կամավոր են

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտից հետո ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որն ունի իր պետական ապարատը, բյուրոկրատիան, բանակը և տնտեսութունը: Այս մասին թուրքական T24 լրատվական կայքում հրապարակված հոդվածում գրել է պոլսահայ լրագրող Արիս Նալջըն` պատմելով` ինչպես է այցելել է Արցախ և ներկայացնելով տպավորությունները:

«140.000 բնակչություն ունեցող հայկական փոքր պետությունը պատերազմի մշտական ռիսկի պատճառով 25.000 զինվոր ունի»,- գրում է նա` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր զինվորները կամավոր են:

«Չնայած կա պարտադիր ծառայություն, մարդիկ կամավոր են գնում իրենց երկիրը պաշտպանելու»,- գրում է լրագրողն ու հիշեցնում հունիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին, որոնց ժամանակ տարեց մարդիկ՝ զենքը վերցնելով, գնացել էին առաջնագիծ:

Նալջըի հարցին, թե պատերազմը սկսվելու դեպքում ինչ կանեք, նրանցից մեկը պատասխանել է. «Մենք չենք էլ պատերազմել: Մենք մեր տունն եք պաշտպանել: Նորից կպաշտպանենք, սա մեր տունն է և գնալու այլ տեղ չունենք», գրում է Emenihaber կայքը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

ՖՈՏՈՇԱՐՔ