26 նոյեմբերի 2014 - 12:05 AMT
ԶԼՄ-ներ. Հռոմի պապն Էրդողանի հետ հանդիպմանը, հավանաբար, կանդրադառնա Հայոց ցեղսպանությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման օրակարգում, հնարավոր է, ընդգրկվի նաև Հայոց ցեղասպանության թեման:

Ինչպես հայտնում է Nouvelles d'Armenie-ին, Վատիկանի ռադիոյի վրա հղումով, Սբ Աթոռում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեդ Փաչաչին հայտարարել է, որ Թուրքիան երկխոսության է ձգտում Հայաստանի հետ և հուսով է ստանալ Վատիկանի աջակցությունն այս հարցում:

Հռմի պապի այցը Թուրքիա կայանլու է նոյեմբերի 28-ին: Ակնկալվում է, որ Թուրքիա այցելության շրջանակում Ֆրանցիսկոսը կանդրադառնա բռնություններին Մերձավոր Արևելքում և քրիստոնյաների սպանություններին Սիրիայում ու Իրաքում: Պապին Թուրքիա է հրավիրել Կստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեոմեոսը, որն ամռանն այցելել էր Վատիկան ներկա գտնվելու Հոռմի պապի և Իսրայելի ու Պաղեստինի ղեկավարների համատեղ աղոթքին:

Սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունեց պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին Հռոմի պապը հայտարարեց, որ կայցելի Հայաստան 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին:

Photo: Reuters