3 հուլիսի 2006 - 20:01 AMT
Հայաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում հայ-թուրքական բանակցությունների նոր փուլի
Հայաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում հայ-թուրքական բանակցությունների նոր փուլի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանի հայտարարությանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին, ես կհիշեցնեի, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ առաջարկին ի պատասխան առաջարկել է ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղիները միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»,-ասել է Վիկտոր Կարապետյանը: