27 դեկտեմբերի 2014 - 14:43 AMT
Արցախը հերքում է ադրբեջանցիների տարածած տեղեկությունը. Աղդամի ուղղությամբ դիվերսիայի փորձ ՊԲ-ն չի արել

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը, թե Արցախի Պաշտպանության բանակնԱղդամի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել, իրականությանը չի համապատասխանում:

Ավելի վաղ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը տեղեկություն էր տարածել, իբր երեկոյան հայկական կողմն Աղդամի շրջանի ուղղությամբ դիվերսիայի փորձ է իրականացրել:

«Կարճատև փոխհրաձգությունից հետո, մեծ կորուստներ կրելով, հակառակոդրը նահանջել է: Գերի է վերցվել դիվերսիոն խմբի անդամ, ըստ նախնական տեղեկատվության, պրոֆեսիոնալ զինծառայող Արսեն Բաղդասարյանը»,- ասվում էր ադրբեջանցիների հաղորդագրությունում, գրում է Trend-ը:

Անդրադառնալով Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ՊԲ-ից հայտնում են, որ տվյալ անձը, լինելով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Կարդացեք նաև՝ Շաբաթը շփման գծում. 11.000 կրակոց և դիվերսիայի մի քանի փորձ