22 հունվարի 2015 - 13:10 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Լաս Վեգասում

ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որը կտեղադրվի Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում: Հուշարձանի դիզայնի, կառուցման ու տեղադրաման ծախսերը կազմում են 120.000 դոլար: Անհրաժեշտ գումարը կտրամադրի Հայ-ամերիկյան միությունը, հայտնում է Նևադայի հանրային ռադիոն: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվում են՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում զոհերի հիշատակը: Բացի սպանվածներից, հազարավոր հայեր նաև տեղահանվել են և ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, նշում է աղբյուրը:

Ինչպես նշել է վարչական շրջանի հանձնաժողովի նախագահ Մերի Բեթ Սքոուն, հանձնաժողովի հանդիպումներին մոտավորապես 50 հայ էր եկել՝ կոթողը տեղադրելու խնդրանքով: «Զգացինք, որ հուշարձանի կառուցման ժամանակը հասունացել է»,- նշել է նա:

«2015-ի լրանում է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկուկես միլիոն հայ է զովել այդ տարիներին... Այս հուշարձանը կդառնա հիշատակի ծաղիկներ դնելու մի վայր»,- ասել է Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը:

Հայ-ամերիկյան միությունը հույս է հայտնել, որ նախագծի իրականացումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում:

Լոս Անջելեսում հայերը բնակվում են դեռ 19-րդ դարավերջից։ Համայնքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր։ Նրանց թիվն ավելացել է Երկրորդ համաշխարհայինից հետո և այժմ էլ շարունակվում Է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից։ 2001-ին Լոս Անջելեսի քադաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել Է «Փոքրիկ Հայաստան»): 2003 թվականի տվյալով Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է մոտ 600.000 հայ։ Լոս Անջելեսի համայնքն ամենահայաշատն է ԱՄՆ-ում։