3 փետրվարի 2015 - 13:34 AMT
2014-ին 1000 խոշոր հարկատուները բյուջե են վճարել ավելի քան 700,5 մլրդ դրամ

2014-ին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են մուծել ավելի քան 700,5 մլրդ դրամ, ինչն ավելի է 2013-ի ցուցանիշից 5,3 տոկոսով: Այդ մասին հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վրա հղումով:

Ըստ ներկայացված տվյալների, մոտ 430,56 մլրդ դրամ են կազմել հարկային մարմինների հավաքած գումարները, իսկ՝ 269,9 մլն դրամը մաքսային մարմինների հավաքագրած գումարն է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարելով պետբյուջե 42,8 մլրդ դրամ 2014-ի հունվար-դեկտեմբերին՝ 2013-ի նույն ժամանակաշրջանի 37,8 մլրդ դրամի դիմաց:

Երկրորդը խոշոր հարկատուն Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ) ընկերությունն է` 28 մլրդ 891 մլն դրամով, 2013-ի նույն ժամանակահատվածում 30,1 մլրդ դրամ վճարումով:

Երրորդը` «Ալեքս Գրիգն» է 21 մլրդ 571 մլն դրամով՝ 2013-ի հունվար-դեկտեմբերիմ 18,75 մլրդ դրամի դիմաց: Չորրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 19 մլրդ 940 մլն դրամով՝ 2013-ի 37,8 մլրդ դրամի դիմաց: Հնգյակը եզրափակում է «Արմենիա տելեֆոն կոմպանին»` 16,5 մլրդ դրամով՝ 2013-ի 15,47 մլրդ դրամի դիմաց: