9 փետրվարի 2015 - 11:55 AMT
Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար

Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Որոշումը կայացրել են զբոսաշրջության գծով նախարար Նիկոլինա Անգելկովան և ներքին գործերի նախարար Դանիել Միտովը զբոսաշրջության նախարարությունում հանդիպման ժամանակ, ասվում է «Բուլղարական պրավդա» լրատվական պորտալի կայքում:

Ներմուծվող փոփոխությունները ենթադրում են կարճաժամկետ երկանգամյա կամ բազմակի օգտագործման վիզաների տրամադրում «կազմակերպված զբոսաշրջության» նպատակով մինչև 1 տարի ժամկետով այն քաղաքացիների համար, որոնք նախկինում օգտվել են բուլղարական վիզաներից:

Որոշումը կայացվել է զբոսաշրջության սեզոնի շեմին ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովելու համար: