17 հուլիսի 2006 - 16:25 AMT
«Մեծ ութնայկը» կոչ է անում արդիականացնել Հայկական ԱԷԿ-ը
«Մեծ ութնյակի» անդամները կոչ են արել Հայաստանին ֆինանսական միջոցներ հատկացնել եւ մի շարք արդիականացման միջոցառումներ իրագործել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Այդ մասին ասվում է միջուկային եւ ֆիզիկական անվտանգության խմբի զեկույցում: Այդ միջոցները Հայաստանին առաջարկվում է ձեռնարկել մինչ ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարեցումը: «Մենք ի գիտություն ենք ընդունում միջուկային անվտանգության բարձրացմանն ուղղված Հայաստանի կողմից արդեն ձեռնարկված որոշ կարճաժամկետ միջոցները որպես այդ ուղղությամբ կատարված առաջին քայլ»,-նշվում է զեկույցում: