3 մարտի 2015 - 13:43 AMT
ՀԱՊԿ ներկայացուցիչները Մոսկվայում զինաթափման և սպառազինության վերահսկողության հարցեր են քննարկել

Մարտի 2-ին Մոսկվայում անցկացվել են զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների ծրագրավորված խորհրդատվությունները` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

«Մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել զինաթափման օրակարգի կարևորագույն հիմնախնդիրների շուրջ։ Կարևորագույն հարցերից մեկը կապված էր միջուկային զենքի չտարածման գործողությունների վերանայմանը և Միջուկային զենքի չտարածմանը նվիրված միջազգային համաժողովներում, այդ թվում նաև ՄԱԳԱՏԷ–ի հարթակում, գործողությունների համակարգմանը նախատեսվող Պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովի հետ։

Քննարկվել են նաև այլ միջազգային համաժողովներում անդամ երկրների գործողությունների համակարգմանը և փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,–ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ նրա, ընդգծվել է զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողությանը միջազգային ջանքերում ՀԱՊԿ անդամ պետությունների նպատակային ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Արձանագրվել է զինաթափման հարցերին նվիրված միջազգային համաժողովներում անդամ պետությունների առավել սերտ գործակցության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

Մասնակիցները նշել են նմանատիպ խորհրդատվությունների օգտակարությունը և արտահայտվել են ի օգուտ զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողության հարցերում ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունների հետագա համակարգման օգտին։