11 մարտի 2015 - 16:40 AMT
ԵՏՄ երկրների գործակալությունները կարող են համատեղ խթանել արտահանումը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների արտահանման գործակալությունները կարող են արտահանման ապահովագրական համատեղ պրոդուկտ ստեղծել, ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Պատրաստ է համատեղ ապահովագրության և վերաապահովագրման սկզբունքներով արտահանման ապահովագրական գործակալությունների միջև հուշագրի նախագիծը: Նախատեսվում է, որ նրանք համատեղ կսատարեն ԵՏՄ տարածքում արտադրված օպերացիոն արտադրանքին»,-ասել է Սլեպնյովը «Ինվեստ-Ռոս» խորհրդաժողովում:

Ռուսաստանում արտահանմանն աջակցում է Արտահանման վարկերի ու ներդրումների ապահովագրության ռուսական գործակալությունը:

2013-ի հոկտեմբերին ստեղծվեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները: Գործակալությունը հնարավորություն է տալիս արտահանողներին ապահովագրական պայմանագրի ներքո ստանալ արտոնյալ պայմաններով ֆինանսավորում` պետական կամ այլ ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ տարաժամկետ վճարման պայմանների տրամադրում գնորդին, շրջանառու միջոցների համալրման համար կարճաժամկետ վարկավորման բանկային ծառայությունների մատուցում և այլն:

ՀԱԱԳ-ն հիմնադրվել է ՀՀ Կառավարության որոշմամբ (Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում)' որպես ՀՀ-ում արտահանման խթանման արդյունավետ գործիք:

Photo: Cargonavigator.ru