Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն ՝ Էմիլս Հովհաննեսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ, Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն, հայտնում է «Արցախպրես»-ը:
ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը նշել է, որ հինգ ամիսների ընթացքում այս հաղթանակը Գարեգին Աղաբալյանի սաների երկրորդ մեծ հաջողությունն Է։
«Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի կա-մեկ» առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելոռուսի ներկայացուցչին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-հավելեց՝ Դ. Մկրտչյանը։
ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի հավաքականը՝ գլխավորությամբ ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանի, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրհամյանի) ընթացիկ տարվա մարտի 7-18 մասնակցում են Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը, մարզիկներ՝ Դավիթ Հայրապետյան (Արցախ), Արմեն Գրիգորյան (ՀՀ)։
Մուայ Թայը (Muay Thai) թաիլանդական մարտարվես է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին, երբ թաիլանդացի մարզիկները մի շարք տպավորիչ հաղթանակներ տարան այլ մարտարվեստների ներկայացուցիչների նկատմամբ: