31 հուլիսի 2006 - 15:21 AMT
Սփյուռքի երիտասարդությունը կկարողանա էական ներդրում ունենալ ԼՂՀ զարգացման գործում
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) Ամառային ուսանողական ծրագրի պատվիրակության հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ԱՀՀ-ում, ամերիկահայ ուսանողները Լեռնային Ղարաբաղ են ժամանել ճանաչողական այցով: Զրույցի ընթացքում Ա.Ղուկասյանը գոհունակություն է հայտնել այն հանգամանքով, որ սփյուռքի երիտասարդության շրջանում աճում է հետաքրքրությունը Ղարաբաղի հանդեպ: Հանդիպման ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման, այդ գործում եւ ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված հարցում սփյուռքի դերակատարությանը, ազատագրված տարածքների ականազերծմանը մասնակցելու հնարավորության մասին հարցեր: ԼՂՀ նախագահը հավանություն է տվել ԱՀՀ ծրագրերում Արցախի ընդգրկման նախաձեռնությանը: Նա նաեւ ընդգծել է, որ նման քայլերի շնորհիվ սփյուռքահայերի նոր սերունդը կկարողանա իր ներդրումն ունենալ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: