31 հուլիսի 2006 - 17:40 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է համագործակցել Բաքվի հետ բնպահպանական հարցերում
Կարեւորելով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը, Հայաստանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ համատեղ մասնակցել բնապահպանական ծրագրերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանում հրդեհների հետեւանքների վերացման գործում, հաղորդում է «Թրենդը»:
Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե երկու կողմերը պետք է շահագրգռված լինեն հրդեհների դեմ պայքարում համատաեղ կազմակերպություն ստեղծելու հարցում` միջազգային աջակցությամբ: