21 մարտի 2015 - 11:55 AMT
Քաղաքագետ. ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություններ» է ծրագրում ՀՀ-ում, Ղրղզստանում և Ուզբեկստանում

ԱՄՆ-ն շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, ավելին, ծրագրում է հերթական «գունավոր հեղափոխությունները» Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում: Իսկ Վաշինգտոնի գլխավոր խնդիրն է Ռուսաստանի հանդեպ ճնշումն ուժեղացնելը՝ երկրի ներսում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ և տնտեսագետ Փոլ Քրեյգ Ռոբերթսը: Այդ մասին նա գրել է իր պաշտոնական կայքում «Ռուսաստանը հարձակման տակ» հոդվածում:

Ըստ քաղաքագետի, Վաշինգտոնը գիտակցաբար աշխատում է Մինսկի համաձայնությունները խախտելու ուղղությամբ, իր վստահված անձանց է ուղարկում Հայաստան, Ղրղզստան և Ուզբեկստան՝ այդ երկրներում «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու և ՌԴ սահմանի ամբողջ պարագծով իրավիճակն ապակայունացնելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Այդպիսով, Ռուսաստանը բախվում է Ուկրաինայում հակամարտության վերսկսման նույնանման երեք այլ իրավիճակների հետ միաժամանակ, բայց արդեն ասիական սահմաններին»,-գրում էՌոբերթսը հոդվածում: Ընդ որում նա կարծիք է հայտնում, որ սա ՌԴ դեմ Վաշինգտոնի ճնշման միայն սկիզբն է:

Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ դատապարտեց ՌԴ և Վրաստանի միջև խաղաղ համաձայնագիրը, որով ավարտվեց Վրաստանի ռազմական հարձակումը Հարավային Օսեթիայի վրա: Այն ժամանակ ՆԱՏՕ-ն մերժեց այդ համաձայնագիրը, քանի որ «այն դժվարացնում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»:

Նման հայտարարությունների հիմնական նպատակն է, ըստ Ռոբերթսի, կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է թաքցնել Վաշինգտոնի հիմնական դրդապատճառները՝ սեփական ռազմակայաններն անմիջապես Ռուսաստանի հետ սահմանին՝ Վրաստանում տեղակայումը, ինչն արդեն հաջողությամբ իրականացվեց Լեհաստանում և Բալթիայի երկրներում:

Քաղաքագետը նշում է նաև արևմտայն ԶԼՄ-ների դերը, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում Վաշինգտոնից:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: