31 մարտի 2015 - 12:17 AMT
Տարածքային հատուցումը՝ գլխավոր բաղադրիչ. Ցեղասպանության փոխհատուցման հարցերն ուսումնասիրող խմբի զեկույցը

Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը (The Armenian Genocide Reparations Study Group) հրապարակել է վերջնական զեկույց` իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով Ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն:

2014-ի սեպտեմբերին խումբն ավարտին է հասցրել զեկույցը, սակայն այն ժամանակ ներկայացվել է միայն նախաբանը: Իսկ այժմ զեկույցի ամբողջական տարբերակն արդեն հրապարակվել է ու հասանելի է ներբեռնման համար, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Զեկույցում ներկայացված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հատուցման հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծություն: Դրանում ներառված են նաև հատուցումերի լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ:

2015-ին՝ հարյուրերորդ տարելիցով պայմանմավորված հատուցման հարցը հատկապես ուշադրության կենտրոնում է, թեև արդեն վերջին տարիներին այն դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրա հրավիրելով հանրային և գիտական շրջանների ուշադրությունը՝ հիմականում կենտրոնանալով անհատական հատուցումերի պահանջով իրավական հայցերին:

Այս զեկույցը վճռական քայլ է դեպի ավելի լայնածավալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանության դեռևս շարունակվող վնասները շտկելուն ուղղված համարժեք լուծում: Վերջին տասնամյակում նաև առաջացել է հատուցումերի համաշխարհային շարժումը, որում ընդգրկված են մարդու իրավունքների զանգվածային խախտումերն զոհ գնացած բազմաթիվ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է:

Զեկույցի նախաբանում նշված է, որ մի շարք գործոնների պատճառով հատուցումերի հարցը բավականին բարդ է: Օրինակ, զավթված գույքի հանցագործ խմբի ձեռքում մնալը ժամանակի ընթացքում սկսվում է նկալվել որպես նորմալ ստատուս քվո, իսկ դրա վերադարձը՝ չարդարացված: Տարածքային հատուցումների համար հատկապես մեծ խոչընդոտ է ժամանակակից պետությունների համար սրբագույն «տարածքային ամբողջականության» սկզբունքը: Համաշխարհային քաղաքական կարգի հիմք համարվող այդ սկզբունքը համարյա անհնարին է դարձնում միջպետական սահմանների փոփոխությունը, այն դեպքում, երբ ՀՑՀՈւԽ-ը սահմանների փոփոխությունը դիտարկում է որպես համապարփակ և արդյունավետ հատուցումերի փաթեթի գլխավոր բաղադրիչը:

Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը ձևավորվել է 2007-ին՝ ներառելով փոխհատուցման հարցի տարբեր ոլորտները ներկայացնող 4 փորձագետի` Հենրի Թերիո, Ալֆրեդ դե Զայաս Ջերմեյն, Օ. Մաքքալփին և Արա Պապյան: Խմբի առաքելությունն է կազմել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փոխհատուցումների` իր տեսակի մեջ առաջին համապարփակ վերլուծությունը: