7 սեպտեմբերի 2006 - 13:59 AMT
Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի Հայֆեստ թատերական փառատոնը
Հայֆեստ (High Fest) չորրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 4-14-ը Երեւանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել փառատոնի կազմկոմիտեում, Երեւան կժամանեն թատերական խմբեր Անգլիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Հոլանդիայից, Ալբանիայից, Իսպանիայից, Չեխիայից եւ այլ երկրներից: Փառատոնին կժամանեն նաեւ արվետսաբաններ, արտ-մենեջերներ, թատերագետներ եւ միջազգային թատերական փառատոնների ներկայացուցիչներ 35 երկրներից: Փառատոնի կազմակերպիչների թվում են` Հայ դերասանների ասոցիացիան, «Alfa-L» պրոդյուսերական կենտրոնը եւ Մշակութային ծրագրերի կովկասյան բյուրոն: Նշենք, որ Հայֆեստը անց է կացվում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: