22 ապրիլի 2015 - 19:09 AMT
Ավելի քան 10 երկրի պատվիրակություն կմիանա ԴԱՀԿ՝ Ծիծեռնակաբերդ ապրիլի 26-ի երթին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան կայցելեն Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները:

Օդանավակայանում դիմավորման արարողությանը նրանց կտրվեն անմոռուկ-կրծքանշաններ և Հայոց ցեղասպանության 100--րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվություն:

Ապրիլի 26-ին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները ծառայության անձնակազմի հետ միասին երթով կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Կարդացեք նաև՝ Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս