27 ապրիլի 2015 - 16:50 AMT
Bloomberg. Պատերազմի վերսկսումը վտանգի տակ կդնի Հարավային Կովկասի նավթամուղերն ու գազատարները

1990-ականներից հետո Ռուսաստանի հարավային հարևանները այսօր ավելի մոտ են պատերազմի սպառնալիքին, քան երբևէ: Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը սառեցված է արդեն 21 տարի և այդ հարաբերական խաղաղության տարիներին արևմտյան խոշոր նավթարդյունաբերական ընկերությունները, այդ թվում BP-ն միլիարդավոր դոլարներ է ներդրել Ադրբեջանի նավթագազային սեկտորում: Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում աճող լարվածությունը ռիսկի տակ է դնում նավթագազային ոլորտում ներդրումային ծրագրերը և սպառնում է տարածաշրջանային կայունությանը, հայտնում է Panorama.am-ը Bloomberg-ի վրա հղումով:

«Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվող ընտրությունները կարող են էլ ավելի խորացնել լարվածությունը սահմանին և մեծացնել պատերազմի վերսկսվելու հավանականությունը, ինչը վտանգի տակ կդնի Հարավային Կովկասի նավթամուղերն ու գազատարները», - ընդգծել է Royal Bank of Scotland-ի վերլուծաբան Աննա Տոկարը:

«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող բախումների վրա, լարվածությունը ավելի է խորանում Հարավային Կովկասում, որտեղ BP-ն և նրա գործընկերները ներդրել են 50մլրդ դոլար Ադրբեջանի վառելիքաէներգետիկ սեկտորում:|

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը գտնվում է հակամարտության գոտուց 100 կմ հեռավարության վրա»,- գրում է պարբերականը:

Հոդվածագիրը անդրադարձել է նաև հակամարտության պատմությանը՝ հիշատակելով 1990-ին ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունած 4 բանաձևերը, երկու երկրների սպառազինության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև մեջբերել հայ և ադրբեջանցի փորձագետների, ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հայտարարությունները՝ շփման գծում արձանագրված դեպքերի առնչությամբ: