12 սեպտեմբերի 2006 - 13:56 AMT
Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Ղարաբաղյան հակամարտության հարցում
Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի ամենամեծ հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը: Նրա խոսքերով, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեպի Պերին, Երեւան կատարած իր այցելության ընթացքում հայտարարեց, որ զորակցում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին: Վերջերս Լիբանանում էր գտնվում նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, որ հանդիպել է Հանրապետության նախագահին, Ազգային Ժողովի նախագահին եւ Լիբանանի արտգործնախարարին: «Հիշեցնեմ, որ Լիբանանի քաղաքական ղեկավարությունը զանազան առիթներով հայտարարել է, որ աջակցում է ընդհանուր առումով հայ ժողովրդի պահանջները, ինչը նաեւ վերաբերում է Ղարաբաղյան հարցին»,- ընդգծել է Շահան Կանդախարյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ