5 մայիսի 2015 - 16:06 AMT
Կոնգրեսական. ԱՄՆ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրվող ֆինանասավորումն ու ռազմական աջակցությունը

ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցի հանձնախումը ջանքեր է գործադրում դադարեցնելու Ադրբեջանին տրվող ֆինանսավորումն ու ռազմական աջակցությունը: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջացոռումներ ենք նախատեսում: Այս ժամանակահատվածում, երբ ծախսային մասով օրինագծեր են ընդունվում, մենք փորձում ենք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, ինչպես նաև Ղարաբաղին ավելի մեծ օգնության տրամադրմանը»,- անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը՝ նշել է կոնգրեսականը:

Նա նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը և նկատել, որ Ադրբեջանն ավելի հարձակվողական և ռազմատենչ կեցվածք է որդեգրում` դառնալով խաղաղության հաստատման հիմանական խոչընդոտ:

«Ջանքեր ենք գործադրում` վերացնելու Ադրբեջանին տրամադրվող ֆինանսավորումը և ռազմական աջակցությունը: Մենք մտահոգված ենք, որ որևէ ռազմական օգնություն կարող է ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է գրոհել Հայաստանը, ուստի մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ հայկական հանձնախումբը փորձում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Կարգավորման հեռանկարի մասին, ըստ Փալոնի, կարելի կլինի խոսել միայն այն պայմաններում, երբ Ադրբեջանը դադարեցնի ճակատագծում լարվածության մեծացումը և կողմերի միջև ավելանա փոխվստահությունը: Նա վստահեցրել է նաև, որ Կոնգրեսի Հայկական հարցի հանձնախումբը նաև ջանքեր է գործադրում՝ հասնելու ԱՄՆ-ի կողմց Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ճանաչմանը: