8 մայիսի 2015 - 17:39 AMT
Նախագահն ԱՄՆ-ից մեկնել է Մոսկվա` մասնակցելու Մայիսի 9-ի հանդիսություններին

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մայիսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է նախագահի մամուլի ծառահությունը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցեն աշխարհի 27 երկրների նախագահներ և վարչապետներ:

Մասնավորապես մայիսի 8-10 Մոսկվա կժամանեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Չինաստանի, ՀԱՀ, Հնդկաստանի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Վենեսուելայի, Վիետնամի, Գերմանիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, ՀԿԺՀ, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստինի պետության, Սերբիայի, Չեխիայի, Զիմբաբվեի նախագահները: Բացի այդ հանդիսություններին կմասնակցեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Ավելի վաղ ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անպայմասն մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովրդի հաղթանակն է, խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել պատերազմին` ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից, 600 000 մեկնեց ռազմաճակատ, որից 314 հազարը զոհվեց: Ես գտնում եմ, որ ես անպայման պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին հայ ժողովրդի անունից»: