18 սեպտեմբերի 2006 - 17:41 AMT
Էրդողանը ցանկանում է թրքալեզու աշխարհը դարձնել համաշխարհային քաղաքականության կենտրոն
«Թրքալեզու աշխարհը կդառնա համաշխարհային քաղաքականության հիմնական իրադարձությունների կենտրոնն ու ելման կետը: «Դա է պահանջում մեր երկրների աշխարհագրական եւ պատմական ժառանգությունը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը թրքալեզու պետությունների 10-րդ համագումարում: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ «թրքալեզու աշխարհն ինչպես ռազմավարական եւ տնտեսական, այնպես էլ մշակութային տեսակետներից հսկայական տարածք է ներառում»: «Մենք պետք է գիտենանք, որ երկու ընտրություն ունենք: Մենք կամ կլինենք համաշխարհային իրադարձությունների կենտրոնում կամ էլ` բազմաթիվ ֆիգուրներից մեկը: Հնարավոր է, մյուս երկրները ունեն նաեւ մեկ այլ ընտրություն: Սակայն մենք չունենք: Կասկած չկա, որ համաշխարհային հիմնական իրադարձությունները ծավալվում են հենց մեր աշխարհագրության տարածքում»,-եզրափակել է Ռ.Էրդողանը: