18 սեպտեմբերի 2006 - 19:11 AMT
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, գործընթացը պետք է ընթանա խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանման շրջանակներում, որոնք կարող են դառնալ ժողովրդների միջեւ վստահության ստեղծման անկյունաքարը: «Ժողովուրդները չպետք է պատերազմեն: Պետք է մի կողմ դնել բոլոր պայմանները, մեկից բացի` հասնել ռազմական գործողությունները չվերսկսելու վերջնական հաստատմանը: Այն պետության ղեկավարը, որն իր ժողովրդին պատերազմի է դրդում, լիակատար պատասխանատվություն է կրում իր խոսքերի եւ արարքների համար»,-ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: