18 մայիսի 2015 - 19:55 AMT
Չիկագոյի Ռեյվեն թատրոնում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի

Մայիսի 31-ին Չիկագոյի Ռեյվեն թատրոնը բեմականացնում է Լեսլի Այվազյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «15/15» ներկայացումը:

Broadwayworld.com կայքի տեղեկացմամբ՝ բեմադրությունը խաղարկելու դերասաններ Լեսլի Այվազյանը, Միքայել Մենենդյանը, Սոֆյա Մենենդյանը, Քելի Սթրիքլենդը, Ջոշուա Ուոլքերսը, ինչպես նաև Քրիսթեն Ուիլիամսը, գրում է ArmenianGenocide100.org-ը: «15/15» ներկայացումը մասամբ սև կատակերգություն, մասամբ էլ ընտանեկան սարսափազդու ժառանգություն է Ջոն Սայփյանի, իր կնոջ՝ Բեատրիսի և դստեր՝ Արլինի մասին. ամերիկահայեր, որոնց հետապնդում է սերունդներ տեղահան արած, սական այդքան մերժված Ցեղասպանությունը:

Մարտին ներկայացումը բեմադրվել էր Նյու Յորքի Մարթին Սեգալ թատրոնում: «15/15»-ից մի դրվագ բեմադրվել էր նաև ապրիլին Լոս Անջելեսի Քըրք Դուգլաս թատրոնում:

«15/15»-ը Ռեյվեն թատրոնի այն ներկայացումներից է, որով թատրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թատրոնում բեմադրվելու է նաև Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է փրկված երկու երիտասարդների մասին, ովքեր փորձում են նոր ընտանիք կազմել Ամերիկայում՝ Հայոց Հոլոքոսթում կորցրած լինելով իրենց հարազատներին: Թատրոնում ներկայացվելու են նաև ամերիկահայ նկարիչ Ջեքի Կազարյանի աշխատանքներն ու հայ որբերի հյուսած գորգը: